sous-la-lumière-d'arthur
Sous la Lumière d’Arthur - Արթուրի լույսի ներքո
Film de Gérard Boyadjian
Durée: 22'59"
2022©BoyadjianFilms
Սիրելի ԱՐԹՈՒՐ,
Եթե ես քեզ գրում եմ այսօր այս նամակը, դա այն պատճառով է, որ ես իսկապես համոզված եմ, գիտեմ, որ այնտեղ, որտեղ դու ես հիմա, երկնքի անեզրությունից մեզ հետևում ես, դու դիտում ես իմ փոքրիկ աղջկան:
Այս երեխան, որ դու այս պահին տեսնում ես, և ով սկսում է հազիվ քայլել Հայաստանի սուրբ հողի վրա՝ բեղմնավորվել է այն ժամանակ, երբ դու հեռացար:
Բոյանան բեղմնավորվել է Հայաստանում՝ 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ: Այլ կերպ ասած, երբ շատ հայ երիտասարդներ՝ ինչպես և դու, զոհվում էին մեկը մյուսի հետևից, երբ մայրերը սգում էին իրենց երեխաների մահը, իսկ հայրերը թաղում էին իրենց որդիներին: Հայ բժիշկների տեղեկացմամբ, ես իմացա, որ ես՝ «ֆրանսիացիս», առաջին անգամ կյանքում հայրանալու եմ:
Ուրախության և հպարտության անպատմելի զգացողությունը միանգամից փոխակերպվեց մեղավորության վիթխարի զգացումով:
Մեկը, ով բացահայտում է հայր դառնալու անասելի երջանկությունը հազարավոր սգացող ծնողների կողքին, որոնց արցունքները դեռևս տաք են և չեն դադարել հոսել:
Եռաբլուրի գերեզմանատանը, որտեղ մենք պարբերաբար գնում ենք, խաղաղությամբ հանգչող բոլոր վեհ հոգիների միջև քո հայացքը ինձ գրավեց իր մեղմությամբ, քո դեմքն ինձ համակեց իր բարությամբ: Քո ներկայությունը խիղճս լցրեց գթասրտությամբ:
Երբ ես վերադարձա Ֆրանսիա՝ Շառլ Ազնավուրի և իմ երկիրը, կարծես հավատի երդում և հանդիսավոր խոստում հաստատվեց քո, Հայաստանի հանդեպ:
«Երբե՛ք ձեզ չլքել, երբե՛ք չմոռանալ քեզ և վերադառնալ աղջկաս հետ, քո հիշատակը հարգելու Արթուր ջան»:
Այսօր՝ 2 տարի անց, Բոյանան եկավ Հայաստան: Իհարկե, ինչպես դու կարող ես նրան տեսնել, նա դեռևս լավ չի քայլում, չի խոսում, բայց անպայման ուզեցավ գալ քեզ տեսնելու:
Հավատում եմ, որ նա եկել է, որպեսզի իր ձևով քեզ ասի «Շնորհակալություն»:
Արթուր, եղբայրս, մենք նույն ճակատագիրը չունեցանք: ՝ այնտեղ, որտեղ դու հիմա ես, կասկած անգամ չունենաս, Բոյանան գիտի, որ դու նրա փրկիչն ես, նրա պահապան հրեշտակը և ես քեզ խոստանում եմ, որ նրա մեջ կապրի քո մեղմությունը, քո բարությունն ու քո գթասրտությունը:
Մենք երբեք չենք դադարի նայել նրա աչքերին, որպեսզի լուռ շշնջանք նրան. «Բալիկ, երբե՛ք մի մոռացիր, որ դու գալիս ես Հայաստանի լեռներից և Արթուրը իր կյանքը զոհաբերելով քեզ նվիրեց իր սիրելի հայրենիքը»:
...
https://www.youtube.com/watch?v=qNZbhH8n9RY
Transaction
Created
1 year ago
Content Type
Language
video/mp4