հայի-կաղանդը․-րաֆֆի
ՀԱՅԻ ԿԱՂԱՆԴԸ
Համաշխարհային ժամացույց
Զարկեց վայրկյան յուր վերջին,
Հին տարին տեղի տվեց
Կաղանդին օր առաջին։
Դղյակների գագաթեն
Գոռացին թնդանոթներ,
Եվ բյուրավոր հրացայտ
Որոտացին անոթներ։
Հարա՛յ-հրոց, աղաղակ,
Երգ և աղոթք խառնաձայն,
Խառնիճաղանջ ամբոխից
Դեպի երկինք բարձրացան։
Շուկա, փողոց, հրապարակ,
Լի են մարդկանց բազմություն.
Նոքա ուրախ, խնդամիտ,
Խումբ-խումբ շրջեն տընից տուն։
Շնորհավոր նոր կաղանդ,
Շնորհավոր նոր տարի.
Բարեմաղթում են շատ բախտ,
Եվ ապագա կյանք բարի։
Դու մի՜ ժպտա, դժբախտ հայ,
Մի՜ նախանձիր օտարին,
Քեզ համար չէ՜ բերկրություն,
Քեզ համար չէ՜ նոր տարին։
Նա քեզ համար չէ՜ բերել
Ո՜չ նոր կյանք, ոչ նոր օր,
Քեզ երեկն և այսօր՝
Նույն վիճակն է դարևոր...
Ի՞նչ գործեցիր դու հերվան
Իզուր վատնած քո տարում,
Ո՞ր թերությանց, ո՞ր կարյաց
Տվեցիր դու կատարում։
Պանդխտության վարանքից՝
Քո որդիքը ցիրուցան՝
Դեպ բնիկ յուրյանց երկիր՝
Դարձա՞ն դեպի Հայաստան։
Թե նոքա դեռ թափառ են
Ամեն գոտի աշխարհաց,
Բոբիկ ոտքով, կիսամերկ,
Մուրանալու պատառ հաց։
Հայրենական յուր երկրում
Վաստակավոր մշակը
Բանեցնո՞ւմ է արորը,
Բարվո՞ք է յուր վիճակը։
Թե նորա հողն աղայի
Ժառանգական է կալվածք,
Յուր որդիքը սովատանջ
Չունեն տանում պատառ հաց։
Վտարեցա՞ն մեր միջեն
Վասակների սև ոհմակ,
Թե դեռ տիրեն՝ Բրքիշո,
Պապ, Մերուժան և Սուրմակ։
Կրոնակաե մրրիկով
Եղբայրք զատված մեզանից
Ազգայեության սուրբ ուխտով՝
Մեզ հետ եղա՞ն կապակից։
Թե դեռևս պրոտներ
Եվ եզվիտը դաժան՝
Մեր մեջ ձգեն հերձված,
Ազգն առնեն բաժան-բաժան։
Եվ ազա՞տ է մեր կրոնք
Մահմեդի հալածանքեն.
Թուրքն ու պարսիկ չե՞ն զրկում
Հային յուր սուրբ բաղձանքեն։
Թե մեր դստերք գեղեցիկ,
Նշնված հայի տղային,
Քարշ են տալիս դեպ հարեմ,
Տանեն թուրքի տղային։
Հալածեցի՞եք մեր միջեն
Այն դարևոր սև խավար,
Մտցրի՞եք արհեստ, գիտություն
Եվ լուսավոր գաղափար։
Եվ մեր մանուկ սերունդին
Տվի՞եք մտավոր զարգացում,
Թե դեռ սաղմոս, ժամագիրք
Տիրում են մեր դպրոցում։
Ո՜չ, հային չէ նոր տարի,
Դեռ դժբախտ է մեր վիճակ,
Հայը դեռ հին ախտերի
Վայելում է դառն բաժակ...
Հայնժամ է մեր նոր տարի,
Երբ կընորոգվի մեր դրություն,
Մանկահասակ նոր կյանքով
Կստանաեք նոր գոյություն։
Րաֆֆի 1865 թ
#monte_studia #մոնթե_ստուդիա #գեհենի_առաքել #geheni_araqel #ազգադավնիկոլ,
...
https://www.youtube.com/watch?v=GKESQlKx-cQ
Transaction
Created
4 weeks ago
Content Type
Language
video/mp4